1814 դիտում
19:00 30-01-2015
Լոռիում ցայսօր բնակարան է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների 250 ընտանիքի
Հունվարի 30-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը հանգամանորեն անդրադարձավ 1999-2014թ.թ. ընթացքում մարզի զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ 1999թ.-ից մինչ օրս կառավարության աջակցությամբ և այլ միջոցներով բնակարան է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների շուրջ 250 ընտանիքի, մինչդեռ դեռևս 82 ընտանիք բնակարանի և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի:
Մարզի ղեկավարը նշեց, որ կառավարությունն ամեն կերպ փորձում է վերջնականապես լուծում տալ այս խնդրին, սակայն միջոցների սղության պատճառով գործընթացը դանդաղում է:
Նմանատիպ նյութեր
2232 դիտում
16:43 13-08-2021
Զոհված կամ հաշմանդամ դարձած ևս 61 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
1906 դիտում
17:50 09-02-2016
Բնակարան է հատկացվել զոհված փոխգնդապետի ընտանիքին
Այս բաժնից
1045 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
523 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
1024 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը