24953 դիտում
15:58 30-01-2015
33-ամյա կին-վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցն անզգուշաբար անցնող 10-ամյա տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Ֆլորա Մարտիրոսյանը իր վարած BMW մակնիշի 02 FF 212 համարանիշի ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անզգուշաբար վազող 10-ամյա մի տղայի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, առաջին օգնությունն է ցուցաբերել երեխային. ահազանգել է 1-03 շտապ օգնության կայան, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները, հետազոտելով երեխային, հայտնել են, որ նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ականատեսներն ասում էին, որ երեխան գետնին ընկնելուց հետո փորձում էր վեր կենալ ու փախչել, սակայն վարորդն ինքն է վազել, բռնել երեխային և հանձնել բժիշկներին:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Արմեն Գրիգորյանը և Ռաֆայել Վարդազարյանը:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի քննիչը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+