ՀՀ վարչապետի որոշմամբ Ա. Բաբլոյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Բաբլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ Արման Բաբլոյանը Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ առողջության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արա Բաբլոյանի որդին է:
Նշենք նաև, որ Արման Բաբլոյանը Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրենն է, իսկ հայրը՝ համալիրի գիտական ղեկավարը: