Կհանձնվեն մրցանակներ՝ Հնդկաստանի մասին շարադրությունների մրցույթի հաղթողներին
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպել են «Հնդկաստանն իմ երևակայության մեջ» խորագրով շարադրությունների և նկարների մրցույթ՝ ՀՀ դպրոցականների շրջանում:
Ավելի քան 1500 երեխաներ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել են մրցույթին: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով, ներառյալ մեկ շաբաթյա անվճար ճամփորդություն՝ Հնդկաստան:
Մրցանակները կհանձնվեն հանդիսավոր արարողության ընթացքում՝ հունվարի 26-ին, Հնդկաստանի Հանրապետության օրվա 65-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ: