798 դիտում
18:46 22-01-2015
Դրական միտում՝ պատահարների վիճակագրությունում
Հունվարի 22-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Հանդիպման հիմնական թեման անցյալ տարի գրանցված արտակարգ դեպքերի վիճակագրությունն էր և մարդուն հրատապ օգնության «911» ծառայության զարգացման հեռանկարները:
Իր խոսքում Հ. Խանգելդյանն ընդգծեց, որ ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրված արտակարգ պատահարների վիճակագրության մեջ կա դրական միտում.
- Անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք տարբեր բնույթի 12076 դեպք (2013-ին` 11091 դեպք), որոնցում հիմնական մասնաբաժինը կազմել են հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումները: Սակայն 2013 թ. համեմատությամբ` 2014 թ. նվազել է տարբեր պատահարներից զոհերի թիվը: Համապատասխանաբար` 2013 թ. եղել է 615 զոհ, 8647 վիրավոր, իսկ 2014 թ.` 591 զոհ և 8934 վիրավոր:
Անցյալ տարվա համեմատ նվազել է նաև Ամանորի տոնական օրերին գրանցված պատահարների, ինչպես նաև զոհերի ու տուժածների թիվը.
- Տոնական օրերն աչքի են ընկել արգելափակման մեջ հայտնված մեքենաների առատությամբ: Այդ ընթացքում արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի տարբեր տրանսպորտային միջոց և շատ լավ համագործակցություն է եղել ոստիկանության և Ճանշին-ի հետ:
Անդրադառնալով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմանը` ՃԿԿ պետը նշեց, որ դա կնպաստի մի շարք գործառույթների կենտրոնացված կառավարմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Գնդապետ Խանգելդյանը լրագրողներին հայտնեց, որ 2014 թ. ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1.464.000 զանգ, որը 7.3 տոկոսով կամ 99.000-ով ավելի է, քան 2013 թվականին, և այդ զանգերից ոչ մեկն առանց արձագանք չի մնացել:
Նմանատիպ նյութեր
5630 դիտում
22:07 15-02-2018
Միգրանտ և փախստական երեխաները վտանգի առջև են կանգնում վիճակագրությունում առկա բացերի պատճառով
3739 դիտում
11:39 28-02-2016
Տնտեսագետը դոլար-ռուբլի կայունացման դրական միտում է արձանագրում` նավթի համաշխարհային գների բարձրացման ֆոնին
2177 դիտում
11:12 22-01-2019
ՀՅԴ-ն Փաշինյանի անսպասելի ուղերձում դրական միտում է տեսնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
760 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
730 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
718 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան