Զավեշտալի գոլ` դարպասապահի հիմար սխալի հետևանքով. տեսանյութ
Մինչև 20 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության` Արգենտինա – Ուրուգվայ խաղի ժամանակ Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Դանիել Պրիետոն զավեշտի հեղինակ է դարձել: Իր խաղընկերոջ կրծքով փոխանցումից հետո «խճճված» դարպասապահը հիմար սխալ է թույլ տվել, ինչի արդյունքում գնդակը հայտնվել է սեփական դարպասում:
Հարկ է նշել, որ ըստ ֆուտբոլի կանոնների, դարպասապահը կարող է գնդակը ձեռքերով որսալ, եթե այն իր խաղացողից ետ չի փոխանցվում ոտքով: Տվյալ դրվագում դարպասապահը իրավունք ուներ գնդակը որսալ ձեռքերով, սակայն...