211652_close_icon
views-count27278 դիտում article-date 16:27 19-01-2015

Ինչո՞ւ է «գոլդ» համարանիշներով Lexus-ի վարորդը կամ վարորդուհին Երևանում իրեն զգում օրենքի առաջ անպարտելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է իր ընթերցողի տրամադրած տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է Lexus GX մակնիշի 01 CO 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում երթևեկության կանոնը: Նա իր «երկաթյա նժույգով» երևի իրեն դնելով արտոնյալ «եսիմ ինչի» տեղ՝ դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծում վթարային իրավիճակ, այնուհետ անցնում կարմիր լույսի տակով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակչուհի, 51-ամյա Գոհար Մանուկյանի անվամբ: Վարորդը վերջինս է եղել, թե մեկ ուրիշը, դա պետք է պարզեն Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ու վստահ ենք, որ վարորդը կամ վարորդուհին վարչական պատասխանատվության կենթարկվեն իրենց կատարած օրինախախտման համար, ինչը դաս կլինի, որ հետագայում նման չարամիտ երթևեկության կանոնների խախտում թույլ չեն տա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր