Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է նրա անունը. այսօր Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է
1888 թ. հունվարի 18-ին ծնվել է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: Նա սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում:
Նա բեմական առաջին փորձերը սկսել է Փարիզում, նաեւ հանդես է եկել իտալական շրջիկ թատերախմբում:
Վահրամ Փափազյանը աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Նաեւ ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը՝ «Օթելլո» եւ «Լիր արքա» ներկայացումներում:
1954 թվականից աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում:
Փափազյանը զբաղվել է նաեւ թատերավերլուծությամբ եւ գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը:
Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին՝ Լենինգրադում, թաղված է Երեւանում: Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը: