Պերմյակովի գործի քննությունը ռուսներին հանձնելն ակնհայտ օրինախախտում է. Երվանդ Վարոսյան. Newsbook.am
Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներից ուղղակիորեն բխում է, որ Վալերի Պերմյակովի գործը պետք է քններ հայկական կողմը: NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը` հավելելով, որ գործ ունենք օրենքի բացահայտ խախտման հետ:
«Սա ակնհայտ կամայականություն է, քաղաքական հարց` դուրս իրավական հարթությունից: Այստեղ ռուսական կողմն իրավասություններ չունի: Ռուսները գործը կարող էին քննել այն մասով, որ ռազմաբազայի ժամկետային զինծառայողն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Իսկ բազայի տարածքից դուրս, ՀՀ քաղաքացիների դեմ իրականացված հանցանգործության դեպքով քննությունը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը` ընդգծելով, որ Հայաստանը պետք է շարունակի պահանջել, որպեսզի Գյումրիում ընտանիքի 6 անդամների դաժանաբար սպանած ռուս զինվորականը հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին:
Մանրամասներն՝ [url=http://www.newsbook.am/?p=47532%2Fpermyakovi%20gorci%20qnutyuny%20rusnerin%20handzneln%20aknhayt%20orinaxaxtum%20e%20ervand%20varosyan&l=am]այստեղ[/url]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի