ՌԴ իշխանությունները պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից և ՀՀ իշխանություններից. Դավիթ Շահնազարյան. aravot.am
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անձանց դաժան սպանության փաստին անդրադառնալով Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը նախ նշել է , որ ցնցված է այդ վայրագ սպանություններից` ինչպես Հայաստանի ողջ հասարակությունը և իր ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են պաշտոնապես ներողություն խնդրել հայ ժողովրդից և ՀՀ իշխանություններից և որ ռուս պաշտոնյաների ցավակցական հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե տեղի է ունեցել ընդամենը դժբախտ պատահար:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2015/01/13/531463/]սկզբնաղբյուր կայքում:[/url]