Արտաշես Գեղամյանը կարող է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում պատգամավորի թափուր տեղ է առաջանալու: Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտնել է, ըստ էության, հավանականություն կա, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: Ա.Գեղամյանը նաև ասել է, որ ոչ հերքելու, ոչ հաստատելու լուր է դա, որը բարին է, այն էլ կկատարվի և որ որոշակի կոնկրետ առաջարկ չի եղել:
Ինչ վերաբերում է Ա. Գեղամյանի փոխարեն Աժ գալու հավակնորդներին, ապա պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի, քաղաքագետ Կարեն Բեքարյանինն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։