Վրաստանում հաքերները հարձակում են գործել և կոտրել են «Քարֆուր» ֆրանսիական սուպերմարկետների ցանցի կայքը:
Կայքում հետևյալ տեքստն է տեղադրված եղել. «Մենք մահմեդականներ ենք, Ղուրանը մեր գիրքն է, մենք հավատում ենք Աստծուն և աշխատում ենք նրա համար, իսլամը ճշմարտությունն է, դրա համար էլ ամենաարագ տարածվող կրոնն է»:
Հայտնի է նաև, որ ֆրասիական carrefour.fr կայքը անխափան աշխատում է:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, ոչ ոք նրանց դեռ չի դիմել, բայց հաքերային հարձակման փաստին անպայման պատասխան տրվելու է: