Նախնիների երազած անկախ հայրենիքը ապահով ձեռքերում է. Արագածոտնի մարզպետ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր հստակորեն կարող ենք ասել, որ տարին առաջընթացի լուրջ քայլ էր, լի հուսադրող ձեռնարկներով, իրականացրած ծրագրերով: Այդ ամենի մեջ առանձնակի հպարտությամբ ենք փաստում մեր երկրի զինված ուժերի հաջողությունները, որոնք վերստին ապացուցում են, որ մեր նախնիների երազած անկախ ու ազատ հայրենիքը ապահով եւ վստահելի ձեռքերում է:
Տարեմուտի շեմին, անկասկած, նոր ծրագրեր ու անելիքներ ենք նախատեսում, որոնք իրականացնելու ենք միահամուռ եւ միասնական ուժերով: Դրանք միտված են երկրի կայուն եւ հաստատուն առաջընթացի ապահովմանը, սահմանների անառիկության ու անվտանգության պահպանմանը:
Կրկին շնորհավորում եմ ամենքիս, մաղթում եմ բարեկեցություն, երջանկություն, խաղաղ ու ստեղծագործ կյանք»: