Դոնեցկի և Հարավային Օսիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության և Հարավային Օսիայի իշխանությունները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին: Այս մասին նշված է ԴԻՀ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԴԻՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանի՝ դեկտեմբերի 27-ին Ցխինվալի կատարած այցի շրջանակում:
Կողմերը համաձայնագիրը կստորագրեն 2015 թվականի սկզբին: