906 դիտում
14:10 29-12-2014
ՀՀ Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,84 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 22-27.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.35մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 390.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել են 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 25.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված կենդանական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 285.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից չորս տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել են 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նմանատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Անտառների վերահսկողության բաժնի կոմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 40հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 20հատ «սիգ» տեսակի և 100 հատ «կարաս» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 10հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,84 մլն.դր. գումար:
Նմանատիպ նյութեր
720 դիտում
11:48 13-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարության սահմանած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2,15 մլն դրամ
748 դիտում
12:08 08-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,85 մլն. դրամ
1003 դիտում
12:05 30-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,35 մլն դրամ
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին