211652_close_icon
views-count2025 դիտում article-date 14:00 29-12-2014

Մի ընտանիք ուշացել է AirAsia-ի ինքնաթիռի թռիչքից

Ինդոնեզիայից մի ընտանիք AirAsia ավիաընկերության QZ8501 չվերթի ինքնաթիռի հաշվառմանն ուշացել է: «Մեր ընտանիքը պատրաստվում էր Նոր տարին դիմավորել Սինգապուրում: Երբ իմացանք ժամի փոփոխման մասին շատ նյարդայնացանք նույնիսկ այն դեպքում, երբ ավիաընկերությունը մեզ առաջարկեց նոր տոմսեր, սակայն երբ իմացանք դեպքի մասին, որոշեցինք հետաձգել ուղևորությունը»,-լրատվամիջոցներին հայտնել է ընտանիքի հայրը: Ըստ նրա, երկու օր շարունակ ավիաընկերության ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել իրենց հետ և ցանկացել են հայտնել, որ չվերթը 2 ժամով առաջ է տեղափոխվել: Սակայն զանգերն անպատասխան են մնացել: Այդ պատճառով, երբ նրանք հասել են օդանավակայան, նրանց ասել են, որ հաշվառումն ավարտված է և ինքնաթիռն արդեն պատրաստվում է թռիչքի: Ավելի վաղ հայտնի էր, որ ընդհանուր առմամբ 23 մարդ չի հաշվառվել այդ չվերթի համար: Հիշեցնենք, որ AirAsia ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է Ինդոնեզիայից Մալայզիա մեկնելուց 40 րոպե հետո:

Նմանատիպ նյութեր