Շարադրությունների մրցույթ՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու նախաձեռնությամբ
Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին նախաձեռնել է շարադրությունների մրցույթ:
Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիներին, աշակերտները նախօրոք չգիտեն շարադրության թեման, սակայն կան բավականին գեղեցիկ շարադրված աշխատանքներ:
Շարադրության մրցույթին մասնակցում էին Ազատաշենի, Արբաթի, Արգավանդի, Գեղանիստի, Ղուկասավանի դպրոցների սաները:
Շարադրության խորագիրն է՝ «Սուրբ ծննդյան իմ երազանքը»:
Մրցույթների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: