Շքեղ ավտոմեքենաների շարան՝ Մոնակոյում. տեսանյութ
Ֆրանսիայի հարավ արևելքում գտնվող Մոնակո իշխանութունը հայտնի է իր նամականիշերով, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում, շքեղ ավտոմեքենաներով, ինչպես նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։
Ներկայացնում ենք Մոնակոյում տեսանկարած թանկարժեք ավտոմեքենաների շարանը, որոնք անտարբեր չեն թողնում լուսանկարող զբոսաշրջիկներին: