1096 դիտում
22:52 25-12-2014
Սարկավագական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագ և առաջին մարտիրոսի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն:
Դրան արժանացան Գևորգյան Հոգևոր ճեմարանի քսան սաներ, ինչպես նաև մեկական սպասավոր` Արարատյան Հայրապետական թեմից և Գեղարդավանքից:
Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա ժողովուրդը հնարավորություն ունեցան համբուրելու տոնի կապակցությամբ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից հանված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից ճառագող օրհնությունը:
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագներին ու նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին:
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
1975 դիտում
19:05 10-10-2021
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց սարկավագական ձեռնադրություն
Այս բաժնից
844 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
757 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը