211652_close_icon
views-count17163 դիտում article-date 13:36 23-12-2014

«Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…». Ա. Հովհաննիսյանը՝ Տարվա մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Դե Ֆակտո» ամսագիրը «Տարվա մարդ 2014» գլխավոր մրցանակը հանձնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի հետմահու մեդալակիր Արմեն Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցանակը Ա. Հովհաննիսյանի ծնողներին հանձնեց ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը: Ի դեպ, այսօր Ավան վարչական շրջանում գտվող Ա. Հովհաննիսյանի տան պատին տեղադրվեց հուշատախտակ, որով ազդարարվում է, որ այդ տանը գտնվում է հերոսի փառքի անկյունը: Ֆոտոլրագրողը հայտում է նաև որ, քաղաքացիների հոսքը կարելի է ասել ամեն օր շարունակվում է Ա. Հովհաննիսյանի տուն, և որ ամենակարևորն է՝ այցելուների մեջ մեծ թիվ է կազմում երիտասարդ սերունդը: Տեղին է հիշել Համո Սահյանի բանաստեղծության այն տողը, որով բանաստեղծը ասում էր. «Ինձ բացակա չդնեք» և դրան կարելի է ավելացնել մեծն Սևակի «Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած … գալիս են նրանք ճիշտ ժամանակին…» Ի դեպ՝ 2013թ-ին Տարվա մարդ է ճանաչվել Հայաստանի Ոստիկանության պետ՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ մրցանակը հանձնելու արարողությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր