1153 դիտում
07:37 23-12-2014
Ստորագրվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ օրերս մեր լրատվական դաշտում հայտնվեց հերթական լավատեսական տեղեկությունը: Ըստ այդմ դեկտեմբերի 15- 16-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժոդովի 12-րդ նիստը, որի ավարտին ստորագրվել են մի քանի հուշագրեր:
Դրանց թվում է նաև «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը», որի տակ իր ստորագրությունն է դրել հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս հուշագիրը ինքնին զավեշտ է, որովհետև երկու տարի առաջ 2012 թվականի նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Եթե կազմակերպվում է հիմնարկեքի արարողություն, նշանակում է, որ նախաշինարարական, ապագա կառույցի, այսպես ասած, փաստաթղթային փուլը ավարտվել է ստորագրվել են բոլոր հուշագրերը, պայմանագրերը, և շինարարությունը սկսվել է: Ի դեպ, Մեղրի ՀԷԿ-ի շուրջ փաստաթղթերի պատրաստումը սկսվել էր դեռ 2009 թվականին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3270 դիտում
20:21 05-03-2019
ՀՀ-ն ու Իրանը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող ընկերության ընտրության մեկնարկի մասին
2228 դիտում
22:34 24-05-2019
Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»