«Նվիրիր հույս» համերգի հասույթը փոխանցվելու է հաշմանդամ զինվորին
«Նվիրիր հույս» խորագրով բարեգործական երկրորդ համերգի հասույթը փոխանցվելու է ծառայության ժամանակ վիրավորված հաշմանդամ զինվորին: Համերգը կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:
Համերգին մասնակցում էին «Նուբար», «Վան», «Մասունք», «Վերադարձ» երգի-պարի և Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Հավասի» երիտասարդական աշուղական համախմբերը: Տեսաշարով ներկայացվեցին Արևմտյան Հայաստանի մի քանի վիլայեթների մշակույթը, պատմությունն ու առանձնահատկությունները:
«Նվիրիր հույս» բարեգորական առաջին համերգի հասույթը տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ընտանիքներին, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: