Գործարար Հակոբ Հակոբյանը դոլարի գնաճից ոչ թե տուժել, այլ շահել է, քանի որ պարտքատերերը սկսել են դրամով արագ վերադարձնել պարտքերը
Օրեր առաջ դոլարի գնաճից ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ոչ թե տուժել է, այլ մի բան էլ շահել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը:
Նա պատմեց, որ երբ դոլարը բարձրացել է, ովքեր իրեն պարտք են եղել, արագ տեմպերով դրամով պարտքերի մի մասը վերադարձրել են:
«Չէի ասի, որ վնասներ կրեցինք: Շատ փոքր-մոքր բաներ: Այդ օրերին շատ արագ սկսեցին դրամով վճարումներ կատարել՝ մտածելով, որ դրամն արժեզրկվում է: Այնպես որ այս տատանումներից պարտքերիս մի մասը վերադարձրեցին»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ չի կարծում, որ կորուստները շատ են եղել, քանի որ, ըստ նրա, մարդիկ ռիսկային գտնվեցին եւ լուրջ գործարքներ չեն կատարել: «Ճիշտ է, շատ սննդամթերքներ թանկացան, բայց արագ կարգով եկան իրենց դիրքին»,- ավելացրեց գործարարը: