1076 դիտում
16:17 19-12-2014
KFW բանկի և Հայաստանի միջև ստորագրվել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Եվա Վիտտը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ստորագրել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր: Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը:
Նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով` Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև` հարակից ծառայությունների համար: Վերոնշյալ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ն՝ արտոնյալ:
Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքվել է նաև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագիրը` ի լրումն 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքված «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումներ» 2,5 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման համաձայնագրի:
Համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր ІІ փուլ 3-րդ»-ի շրջանակում խորհրդատվական ծառայությունների, մասնավորապես` ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի շրջանակում ակտիվների կառավարման և համեմատական համակարգի ներդրման համար:
Նմանատիպ նյութեր
10221 դիտում
22:55 30-06-2017
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր
1255 դիտում
16:15 08-04-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ