Գնաճի ու դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումների հետ կապված այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրելու
Ֆինանսական շուկայում տեղի ունեցող գնաճի ու դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումների հետ կապված այսօր Ազգային ժողովում ժամը 18:30-ին արտահերթ նիստ կանցկացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ մինչեւ այդ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցություններն էին նման նախաձեռնությամբ հանդես եկել եւ ստորագրահավաք կազմակեպել:
Էդուարդ Շարմազանովը նաեւ ասաց, որ քննարկումը լինելու է փակ, որին չեն ընդդիմացել նաեւ ոչ իշխանական ուժերը: