211652_close_icon
views-count30210 դիտում article-date 17:49 14-12-2014

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը բախվել է ավտոաշտարակին, վարորդն ու աշխատակիցը շպրտվել են մեքենայից. նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00- սահմաններում DAV մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Նատաշիձե Գելագուրամին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մայրաքաղաքային փողոցում՝՝ «Ռենեսանս» կահույքի սրահի հարևանությամբ, բախվել է Reno մակնիշի ավտոաշտարակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոաշտարակի վրայից աշխատակիցն ու վարորդը շպրտվել են ներքև, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են էրեբունի բժշկական կենրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել 1-03 շտապօգնության բրիգադները և այդ պահին նշված հատվածում գնումներ կատարող ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 4-րդ հատուկ գումարտակի ոստիկան (Ոստիկանության հրեշտակների ջոկատ) Մհեր Խալաթյանը, ովքեր վթարի մասին ահազանգել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հետո, քաղաքացիների հետ վիրավորներին տեղափոխել շտապօգնության մեքենաները: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր