Ֆրանսիայի Լուսինյան քաղաքում խաչքար կտեղադրվի
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա՝ մասնակցելու Լուսինյան քաղաքում Հայոց թագավոր Լեւոն VIի, ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Խաչքարը տեղադրվում է Լուսինյանի քաղաքապետարանի, «Արարատ» ասոցիացիայի, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադիրների ասոցիացիայի» եւ ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության 100րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերով:
Այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարը կհանդիպի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող` Ֆրանսիայի տարածաշրջանային հանձնախմբի, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը: