Կրկին և կրկին. Նոյերի հերթական խելագարությունը. տեսանյութ
Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կարծես ցանկանում է փոխել իր խաղային դիրքը: Եթե այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում 2014 թվականի աշխարհի չեմպիոնին, 2014 թվակկանի «Ոսկե գնդակի» հավակնորդին կարող ենք տեսնել պաշտպանի և նույնիսկ կիսապաշտպանի դերում:
Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում Նոյերը խաղադաշտի կենտրոնում սահամանկումով գնդակը խլել է մրցակցի խաղացողից և շարունակել է իր առաջխաղացումը: