ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ազատ է արձակվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում կրակոցների հեղինակ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է «Տուգո» մականունով, ազատ է արձակվել:
Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։