«Պավլոդար օփեն». Զավեն Անդրիասյանն ու Վահե Բաղդասարյանը շարունակում են պայքարը
Ղազախստանի Պավլոդար քաղաքում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել է 7-րդ տուրը: Մրցաշարում հանդես են գալիս նաև երևանցի շախմատիստներ՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարի ավարտից 2 տուր առաջ նրանք երկուսն էլ ունեն 5-ական միավոր և պայքարում են ամենապատվավոր տեղերի համար:
Այսօր կկայանան 8-րդ տուրի հանդիպումները: