211652_close_icon
views-count1255 դիտում article-date 13:04 08-12-2014

Բակո Սահակյանը ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` լրացում է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր