ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծանոթացել է Ազգային ժողովի բակում իրականացվող շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին շրջել է Ազգային ժողովի բակում եւ տեղում ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին:
Խորհրդարանի բակը բարեկարգելու նպատակով ներկայումս ընթանում են սալիկապատման եւ այլ վերանորոգման աշխատանքներ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը խորհրդարանի նախագահին մանրամասն ներկայացրել է բարեկարգման նպատակով կատարված եւ ընթացքում գտնվող աշխատանքները:
Գալուստ Սահակյանը աշխատակազմին տվել է հանձնարարականներ եւ ցուցումներ՝ աշխատանքներն ավելի որակյալ կատարելու ուղղությամբ: