Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակմանը
                        ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակման արարողությանը: 
Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ տարածքային կազմակերպության թիմերը:
Թիմային և անհատական հաշվարկով կայացած մրցաշարի հաղթողներին և մրցանակային տեղ գրաված թիմերին Սերժ Սարգսյանը հանձնել է գավաթ, պատվոգրեր ու հուշամեդալներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

