Դերասանուհի Մեգան Ֆոքսը ավտովթարի է ենթարկվել
Ամերիկյան մոդել և դերասանուհի Մեգան ֆոքսը իր ամուսու՝ 41-ամյա Բրայան Օստին Գրինի հետ Range Rover ամենագնացով ավտովթարի են ենթարկվել Լոս Անջելեսում:
Բանն այն է, որ հանդիպակաց երթևեկելի գոտում ընթացող մեքենան բախվել է ամենագնացին: Ժամանած ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է ոչ սթափ:
28-ամյա դերասանուհին և նրա ամուսինը չեն տուժել: