211652_close_icon
views-count6700 դիտում article-date 13:35 05-12-2014

Նախնական վարկածով` երեկ ծառայության ժամանակ սպանված 19-ամյա Արթուրը ինքնասպան է եղել, բայց հարազատները չեն հավատում այդ վարկածին

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երեկ հակառակորդի հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Արթուր Մարգարյանի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով` Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարազատները: Միաժամանակ ավելացրեցին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ Արթուրը սիրել է կյանքը եւ այնքան կրթված էր ու գիտակից, որ նման քայլի չէր գնա: Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ 19-ամյա Արթուր Մարգարյանը գյումրեցի էր եւ ընտանիքի փոքր որդին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գյումրիի Պուշկինի անվան 6-րդ դպրոցի տնօրեն Արտաշես Սարգսյանը: Նա նշել էր, որ Արթուրը սովորում էր Գյումրիի տնտեսագիտական համալսարանում եւ ամենառաջադեմ սաներից էր, ով բազմաթիվ մրցումների է մասնակցել եւ բարձր պահել համալսարանի պատիվը: Միաժամանակ ավելացրել, որ չափից շատ նվիրված էր ընկերներին, հետեւաբար, այդ լուրը լսելով, ոչ ոք չի ցանկանում հավատալ դաժան իրականությանը: Տնօրենի խոսքով՝ Արթուրի ծնողները եւս շատ հարգված մարդիկ են եւ իրենց աշխատանքով ամեն ինչ անում են, որպեսզի իրենց զավակները ոչ մի բանից հետ չմնան: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր