967 դիտում
15:35 04-12-2014
Կմեծանա ոռոգման ծրագրերի արդյունավետությունը
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր մի շարք որոշումներում, ՀՀ կառավարությունը ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել այս նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:
Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ, բավարարելով Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններից ստացված հայտերը, կառավարությունը լրացուցիչ մոտ 216 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու է հատկացրել շահառուներին: Այսպիսով, սերմացուի ընդհանուր պահանջարկը հասել է մոտ 4 հազար 213 տոննայի: Միաժամանակ ծրագրի 2013թ. շահառուներից և Գյումրու սելեկցիոն կայանից 1 կիլոգրամը 170 դրամով ձեռք է բերվել մոտ 3 հազար 127 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որը հատկացվել է Շիրակի մարզին՝ մարզի, ինչպես նաև կարկտահարությունից տուժած համայնքների պահանջն ամբողջությամբ բավարարելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ աջակցություն է ցուցաբերվել ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի հետվերադարձը չապահոված շահառուներին:
Կոնդ թաղամասի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքի ավարտման և այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը թույլատրել է «Ի Եմ Սի» ՓԲԸ կողմից Երևանի Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինության կառուցապատումն իրականացնել ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի՝ որպես կառուցապատողի գործակալի, միջոցով:
Այդ նպատակով նախատեսվում է բացել արտաբյուջետային հաշիվ:
ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով կառավարությունը այդ գերատեսչությանն է հանձնել համապատասխան տարածքներ Վարդենիս և Աշտարակ քաղաքներում:
Կապան քաղաքի Լեռնագործների N 3 հասցեում գտնվող հանրակացարանային տարածքները ձեռք բերելու նպատակով կառավարությունը Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 6 մլն դրամ: Հանրակացարանի սենյակները նախկինում պատկանել են Կապանի լեռնահարստացման կոմբինատին և ձեռնարկության սնանկ ճանաչվելու պատճառով աճուրդով վաճառվել: 21 սենյակում բնակվող 12 ընտանիքի տարածքները կհանձնվեն բնակիչներին, ինչի շնորհիվ կբարելավվեն նրանց կենսապայմանները:
Կառավարության որոշմամբ «Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկը նվիրաբերվել է դրա փաստացի տիրապետող, երկար տարիներ դատախազությունում աշխատող Վահե Միրզոյանի ընտանիքին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգի նախագծին և դրանից բխող միջոցառումների ցանկի նախագծին:
Որոշման ընդունումը պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխմամբ և միտված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:
Նմանատիպ նյութեր
2170 դիտում
13:22 27-03-2014
Տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունը կմեծանա
1527 դիտում
13:06 10-04-2014
Գործադիրի որոշմամբ կմեծանա հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը
1129 դիտում
18:15 25-09-2014
Կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը
Այս բաժնից
637 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան