3881 դիտում
09:21 04-12-2014
Ծաղկեպսակներ՝ պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրոմ է, որ ՀՀ Արարատի մարզպետարանն այս տարվա նոյեմբերի 25-ին «Գ.Ս.» սգո սերվիս ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի հիման վրա ութ հատ ծաղկեպսակներ է ձեռք բերել, որոնց համար պետբյուջեի միջոցներից, այսինքն՝ հարկատուների գումարներից ծախսել է 120 հազար դրամ:
Պայմանագրի համաձայն՝ ծաղկեպսակների գումարը նախատեսված է եղել մարել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Տեղեկացնենք, որ փաստաթուղթը կնքել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մարգարյանը: Պայմանագրի բովանդակությունից պարզ չի դառնում, թե ծաղկեպսակները հատկապես ինչ նպատակով են ձեռք բերվել, և ինչու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նրա ենթականերն իրենց միջոցների հաշվին չեն գնել դրանք: Փաստն արդեն իսկ խոսուն է:
Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ մարզպետները կարող են սկսել իրենց հարազատների ծննդյան նվերները պետբյուջեի միջոցների հաշվին գնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5866 դիտում
08:33 17-01-2014
Արթուր Բաղդասարյանը պետբյուջեի հաշվին ընտանեկան բիզնեսն է զարգացնում. Ժողովուրդ
1707 դիտում
09:25 24-06-2022
Պատգամավորները Գորիս են գնացել պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»
4868 դիտում
09:01 27-12-2022
Ովքեր են պետբյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սանկտ-Պետերբուրգ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը