211652_close_icon
views-count13806 դիտում article-date 16:30 03-12-2014

Ինչ կոչ է հնչեցրել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arsen.arshakyan.129?fref=nf]էջում [/url]գրառել է. «Մայրաքաղաքում տեղացած առաջին ձյունը, բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային վթարների կամ պատահարների պատճառ չի հանդիսացել, փողոցներն էլ` երթևեկելի են: Ձյունը տհաճ անակնկալներ չի մատուցել, սակայն, հատկապես վարորդներին մտորելու առիթ է տվել: Ձմեռային անվադողերը պարտադիր են և ամենակարևորը` անվտանգ: Տրանսպորտային միջոցների անվադողերը ձմեռայինով փոխարինելը մեր և դիմացինի անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է: Ձմռանը արձանագրվող ՃՏՊ-ների թիվը բավականին շատ է, պատճառներից մեկն էլ` տրանսպորտային միջոցի եղանակին ոչ համահունչ կահավորված լինելն է: Գաղտնիք չէ, որ ռետինե անվադողեր չունենալու պատճառով հաճախակի նաև վթարներ ու արհեստական խցանումներ են առաջացնում: Հարգելի վարորդներ, սիրելի հայրենակիցներ, ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ ոչ ձմեռային անվադողերով երթեւեկելը վտանգում է նախ և առաջ ձեր կյանքը, միաժամանակ լուրջ խոչընդոտներ ստեղծելով երթեւեկության մյուս մասնակցիների համար: Խնդրանքս է` հնարավորինս զգոնություն պահպանել խաչմերուկներում, չգերազանցել արագությունն ու անպայման պահպանել տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանված հեռավորությունը: Եթե այդունահդերձ, դեռ չեք հասցրել փոխել ավտոմեքենայի անվադողերն, ապա ձեռնպահ մնացեք այն շահագործելուց: Նկատի ունենալով նշված հանգամանքը ուժեղացվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հսկողությունը: Մասնավորապես առավոտյան ժամը 07.50-ից բոլոր բանուկ խաչմերուկներում, որտեղ երթեւկությունը ծանրաբեռնված է, ճանապարհային ոստիկանները երթեւեկություն են կանոնակարգում: Հսկողություն կիրականացվի նաեւ ժամը 12.30-14.30 եւ երեկոյան՝ 17.30-20.00: Կոչ եմ անում բոլոր վարորդներին երթեւեկել բացառապես ռետինի անվադողերով: Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիդ ու հիշեցնում, որ երթևեկության կանոնների պահպանումը վարորդի ու երթևեկի մյուս մասնակիցների անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր