Գյումրեցիները բնակարանի գնման վկայագրեր ստացան
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բնակարանի գնման առաջին վկայագրերը հանձնեց երկրաշարժի հետևանքով Գյումրի քաղաքում անօթևան մնացած` բնակարանի արտահերթ ստացման իրավունք ունեցողների ցուցակում ընդգրկված շահառու տաս ընտանիքների անդամներին:
Մնացած բոլոր այն անձինք, ովքեր կմասնակցեն ԲԳՎ ծրագրին, բայց ինչ-ինչ պատճառներով բնակարան ձեռք չեն բերի, այդ անձինք կմնան անօթևանների հերթացուցակում, և կկարողանան մասնակցել միայն բնակարանային պետական մեկ այլ ծրագրից:
Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունը: