211652_close_icon
views-count700 դիտում article-date 15:15 25-11-2014

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին, սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, էկոնոմիկայի եւ ֆինանսների, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական հարցերի եւ իրավական հարցերի հանձնաժողովների նիստերին, ՀԱՊԿ ԽՎ-ին կից ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների թմրանյութերի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների եւ ՀԱՊԿ անդամ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 26-28-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր