211652_close_icon
views-count763 դիտում article-date 10:52 24-11-2014

Բակո Սահակյանը ԱՄՆ-ում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է <<Հեռուստամարաթոն-2014>>-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով: Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարեւորել Սփյուռքի հետ համագործակցությունը: Խոսելով <<Հեռուստամարաթոն-2014>>-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ երկրի ղեկավարն այն բնութագրել է որպես Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր: Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանին հանձնել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան: Արցախյան կողմից միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր