Ս. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա ինտելեկտուալ մրցույթ
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա ինտելեկտուալ մրցույթ, որի թեման լինելու է ցեղասպանությունը:
Սա «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 7-րդ միջոցառումն է, որ նպատակ ունի Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի, միջազգային իրավական ակտերի մասին տեղեկությունները փոխանցել երիտասարդներին, նաև պարզել, թե վերջիններս որքանով են իրազեկված:
Մրցույթին մասնակցելու են թիմեր հասարակական կազմակերպություններից, բուհերի ուսանողական խորհուրդներից, ԱՀԹ երիտասարդաց միություններից: Մեկ թիմով էլ մասնակցելու են լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից: