211652_close_icon
views-count17621 դիտում article-date 13:38 22-11-2014

Արարատի մարզում Mercedes-ը, 50 մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորում. վարորդն ու 3 վիրավոր ուղևորներն անչափահասներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ դաշտամիջյան հատվածում, գլխիվայր շրջված ավտոմեքենա կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Սուրենավան գյուղի բնակիչ, 16-ամյա Թաթուլ Շահվերդյանը իր վարած Mercedes մակնիշի 31 AV 001 համարանիշի ավտոմեքենայով նշված ճանապարհահատվածում կորցնելով մեքենայի կառավարումւը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակին, որից հետո մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդ Թ. Շահվերդյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 17-ամյա Կարապետ Կարապետյանը, 15-ամյա Արթուր Շահվերդյանը և 17-ամյա Արտակ Ղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Արարատի մարզի գազի ծառայության հերթապահ խումբը, քանի որ բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Խաչիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր եհն նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով գյուղացիների օգնությամբ քարշակի միջոցով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու բոլոր վիրավորները սովորում են Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր