1204 դիտում
11:35 21-11-2014
Վանաձորում ևս 8 ընտանիք Ամանորը կդիմավորի նոր ու հարմարավետ բնակարանում. ֆոտոշարք
Դեռևս 2007թ. Վանաձորի քաղաքապետարանի, «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի և «Առդա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվեց ոչ աղետի հետևանքով անօթևան և տնակային պայմաններում բնակվող քաղաքացիների համար Վանաձորում կառուցել 96 բնակարան:
Մինչ այս պահը կառուցվել և շահագործման է հանձնվել արդեն իսկ 47 բնակարան: Այժմ արդեն ծրագրի 4-րդ փուլն է, որով շահագործման է հանձնվում 8 բնակարան՝ 2 մեկ և 6 երկու սենյականոց բնակարաններ:
Ծրագրի նպատակն է ոչ աղետի հետևանքով անօթևան ընտանիքներին ապահովել բնակարաններով: Երեկ՝ նոյեմբերի 19-ին, շահառուները վիճակահանությամբ ընտրեցին իրենց բնակարանները: Նրանք շուտով արդեն կստանան նաև իրենց բնակարանների բանալիներն ու ամանորը կդիմավորեն տնակից դուրս՝ տաք ու հարմարավետ բնակարաններում: Վիճակահանությունը տեղի ունեցավ երկու փուլով: Նախ բնակարանի շահառուները վիճակահանությամբ ընտրեցին բնակարանի համարը քաշելու իրենց հերթը, ապա նաև՝ բնակարանի համարը:
Բնակարաններում աշխատանքները գրեթե ավարտված են, մնացել են կոյուղագծերի և ջրագծերի միացման աշխատանքները, որն էլ առաջիկա օրերին կավարտվի ու բնակարանների սեփականատերերը կտոնեն իրենց բնակարանամուտը:
«Առդա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի փոխանցմամբ իրենք նաև լրացուցիչ նվերներ են պատրաստել բնակարանատերերի համար՝ ջրատաքացուցիչ, գազի վառարան և խոհանոցային կահույք: Հ. Ստեփանյանը հույս է հայտնում, որ ծրագիրը շարունական կլինի:
Հիշեցնենք, Վանաձորը միակ քաղաքն է Հայաստանում, որ իր ուսերին վերցրեց նաև ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծանր բեռը, ինչը մինչ այս պահը պատվով կարողանում է իրականացնել:
Վանաձորի քաղաքապետարան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
10:53 25-12-2014
Վանաձորում 8 ընտանիք Ամանորը կդիմավորի նորակառույց բնակարանում. ֆոտոշարք. lorinews.am
2515 դիտում
14:37 25-12-2015
Պուտինը Ամանորը կդիմավորի իր տանը
1845 դիտում
20:44 29-12-2021
ՀՀ նախագահը Ամանորը կդիմավորի Կատարում. News.am
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան