211652_close_icon
views-count14142 դիտում article-date 11:25 20-11-2014

Լոռու մարզում բախվել են Нива-ն ու բեռնատարը. Нива-ի վարորդը, ով հետախուզվում է թմրամիջոցների ապօրինի գնման, պատրաստման համար, հիվանդանոցից դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Լոռվա խճուղու սկզբնամասում բախվել են 26-ամյա Ռուբեն Լալայանի վարած Վազ 21214 մակնիշի 17 FP 777 համարանիշի և 56-ամյա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Պիսկունի վարած «Դավ» մակնիշի AВ 3173 ВВ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի բազմաթիվ սալջարդ-քերծվածքներ» և «ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ վարորդ Ռ. Լալայանը, ով հայտարարել է, որ բնակվում է Վանաձորի Խորենացի փողոցի 2/3 հասցեում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ իրավապահները կժամանեին հիվանդանոց, Ռ. Լալայանը հիվանդանոցից հեռացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հետախուզվում է Սախալինի մարզի իրավապահների կողմից, քանի որ նրա նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ՝ ՌԴ քր.օր.-ի 228 հոդվածի 2 մասի (թմրամիջոցների ապօրինի գնում, պահում, տեղափոխում, պատրաստում) հատկանիշներով: Խափանման միջոց է եղել ստորագրությունը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը քննչական վարչության հետ ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Լալայանի գտնվելու վայրը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր