Նիգերիայում գետաձին շրջել է երեխաներ տեղափոխող նավակը. կա 12 զոհ
Նիգերիայում գետազին հարձակվել է դպրոցականներով լի նավակի վրա եւ շրջել այն. 12-13 տարեկան 12 երեխա մահացել է, հայտնում է Epochtimes-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 18 հոգու տեղափոխել են Նիգեր գետի մի ափից մյուսը:
Հավանաբար, գետազին փորձել է պաշտպանել իր ձագերին եւ կարծելով, թե նավակը սպառնում է նրանց անվտանգությանը՝ հարձակում գործել: