211652_close_icon
views-count1313 դիտում article-date 16:57 19-11-2014

«Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը նշում է հիմնադրման 100-ամյակը

Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը և «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը միավորեց բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, առողջապահական ոլորտի անվանի ներկայացուցիչներին և ուսանողներին: Առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և ընթերցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը. «Ողջունում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համլսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի և գիտաժողովի մասնակիցներին: Կարևորելով այս նախաձեռնությունը՝ ուզում եմ նախ ընդգծել Առաջին հիվանդանոցի դերը Հայաստանում բժշկագիտության ավանդույթների ձևավորման և հետագա զարգացման գործում: Առողջապահական համակարգի հիմքում գտնվող այս կառույցի մեկդարյա կենսագրությունը լի է ոլորտի ձեռքբերումները ամփոփող էջերով»: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, համալսարանական կլինիկաներում և կլինիկական ամբիոններում հետազոտական գործունեություն իրականացնող մասնագետներին, ներկայացնել և քննարկել բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները և գիտական հետազոտությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ամփոփել բուհում իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված խմբերի կողմից կատարվող հետազոտությունների արդյունքները:

Նմանատիպ նյութեր