Երկիր մոլորակ ընկած երկնաքարերը. քարտեզ
                        NASA-ի գիտնականները կազմել են Երկիր մոլորակ ընկած երկնաքարերի քարտեզը, որը վերջին 19 տարվա կտրվածքով ներկայացնում է Երկրի մթնոլորտ ներխուժած 556 երկնաքարերը: 
Դրանց մեծամասնությունը չեզոքանում է մթնոլորտում, բայց որոշները հասնում են երկրի մակերեւույթին: 
Ամենամեծը «Չելյաբինսկ» անունը ստացած երկնաքարն է, որը նախորդ տարի փետրվարին ընկել էր Չելյաբինսկում,  որտեղ հայտնաբերել էին դրա  50  բեկորները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

