Մեծ էկրանով iPad Pro-ի արտադրությունը հետաձգվում է
12.9 դյույմ անկյունագծով iPad պլանշետների արտադրությունը կսկսի 2015 թվականի երկրորդ եռամսյակում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ մեծ էկրանով նոր iPad-ը, որը պաշտոնական iPad Pro անվանումն է ստացել, կթողարկվի դեկտեմբերին, սակայն հետո աղբյուրները տեղեկացրել են, որ Apple-ը հետաձգել է դրա թողարկումը՝ iPhone 6 Plus-ի արտադրության ծավալը մեծացնելու նպատակով: