211652_close_icon
views-count2760 դիտում article-date 20:45 14-11-2014

Տոնական միջոցառում Մանկավարժական համալսարանում

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ: Միջոցառման ընթացքում ամփոփվել են համալսարանում ավանդույթ դարձած «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության արդյունքները: Մանակավարժական համալսարանի 10 տարբեր ֆակուլտետների ուսանողներին հավաստագրեր եւ նվերներ է հանձնել ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը: «Լավագույն ուսանող» անվանակարգին արժանացել է Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Մկրտչյանը: Այնուհետեւ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Մանակավարժական համալսարան» մեդալով պարգեւատրել է ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախկին նախագահներ Էդուարդ Շարմազանովին, Զարզանդ Ասատրյանին եւ ՈւԽ ներկայիս նախագահ Ներսիկ Մարգարյանին:

Նմանատիպ նյութեր